ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում կրկին կրակոցներ են հնչել

ԱՄՆ Թենեսի նահանգի Համբոլդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակալված է, նրա դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ Միչիգան նահանգում 15-ամյա աշակերտը սկսել էր դպրոցում կրակել՝ սպանելով 3 հասակակիցների ու վիրավորելով 8-ին՝ այդ թվում և ուսուցչին: