Ստացվել է հինգ ահազանգ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին

Ապրիլի 4-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Աշոտավան, Լոռու մարզի Ջրաշեն գյուղերում, Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 6 տուժած։