«Մի բան անենք»․ Մեկնարկել են մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության 50 տեսարժան վայրերի և երթուղիների մաքրման աշխատանքները

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։

Վերջինս նպատակ ունի պետական կառույցների և քաղաքացիների համատեղ ջանքերով՝ լուծելու համայնքային խնդիրներ։

Այս լայնածավալ նախաձեռնության հիմնական նպատակն է զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր բոլոր այցելուների համար, ինչպես նաեւ աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին եւ ուղեկցորդներին։

Մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս նախապես ընտրված զբոսաշրջային վայրերի տարածքում հետևյալ ժամանակացույցի համաձայն։

Ողջ գործընթացը կազմակերպվում է համաճարակային անվտանգության կանոններին համապատասախան։

‼️♻️ Այսօրվանից մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության…

Gepostet von ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA am Dienstag, 9. Juni 2020