ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»
ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչի շուրջ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խոսելու, քննարկելու համար։ 

Ե՞րբ է լինելու քաղաքական օրակարգ, ե՞րբ է լինելու առաջարկ, կոնկրետ գործողությունների պլան՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսքով։ Հրավիրվեն, որ ի՞նչ անեն։ Ե՞րբ է լինելու այս հարցի պատասխանը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հավաքի հրավերին, որը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին «Անի» հյուրանոցում։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, թե հասել են այն խաչմերուկին, որտեղ, իր կարծիքով, բոլորը պետք է մտածեն սերնդափոխության մասին. «Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար։ Ես պատրաստ եմ դրան»,- հայտարարել էր նա։ Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք սերնդափոխության խնդրի քննարկումը առիթ կամ օրակարգ չէ՞ հանդիպման համար, ինչին ի պատասխան՝ Ուրիխանյանը նշեց. «Այս ի՞նչ սերնդափոխության մասին է խոսքը։ Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետաքրքրում են քաղաքական ուժերի գործողությունները, որոնք կհանգեցնեն իրենց իսկ կյանքի որակական փոփոխությանը։ Ի՞նչ գործողությունների մասին է այս դեպքում խոսք գնում, քաղաքական ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Ոչ միայն մեզ, քաղաքական մյուս ուժերին, այլև՝ ժողովրդին, պետք են այս հարցերի պատասխանները»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/14/242827/