Յուրի Վարդանյանի նոր պաշտոնը

Յուրի Վարդանյանի նոր պաշտոնը
Յուրի Վարդանյանի նոր պաշտոնը

Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքէջի պաշտոնական հաղորդագրությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ բազմակի, Աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելով 2013 թվականի մայիսին նշանակվել էր սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, սակայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պաշտոն չէր ստացել: 

© Medialab.am