«Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է». Գլխավոր դատախազ

«Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է». Գլխավոր դատախազ
«Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է». Գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաները թաքնվում են հիմնականում Ռուսաստանում:

Նախկին պաշտոնյաներից Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Գևորգ Կոստանյանը, ովքեր անցնում են խոշոր քրեական գործերով, Ռուսաստանում են գտնվում:

Հարցին, թե ինչո՞ւ են նրանց հենց Ռուսաստան գնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երևի հեշտ է Ռուսաստան գնալը: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ շատ ավելի բաց շփման ռեժիմներ ունենք, ազատ շփումների ու ելումուտի պայմաններ ունենք: Որտեղ խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այդ երկրներ չեն կարող գնալ: Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է»: