Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է կասետային ռումբերով

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։