Վարույթ է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ա1+»

Վարույթ է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ա1+»
Վարույթ է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ա1+»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝ ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ 

Փոխանցում է «Ա1+»-ը՝ նշելով, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։  Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառով հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան:

Գործով դատավոր է նշանակված Լիլիթ Տիգրանի Սարգսյանը։