Օքսֆորդում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտների համար կրթաթոշակային նոր ծրագիր է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄ-ն:

Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:

Ըստ աղբյուրի, հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում:

Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը:

Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը: