(ԱՆ)2ՆՄԱՆ. Ֆոտոմրցույթ

(ԱՆ)2ՆՄԱՆ. Ֆոտոմրցույթ
(ԱՆ)2ՆՄԱՆ. Ֆոտոմրցույթ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հանդուրժողականության միջազգային օրվա (նոյեմբերի 16) կապակցությամբ կիրականացնի (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես:

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները:

Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև նոյեմբերի 10-ին բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը:

Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ:

Մրցանակներ

  • Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
  • Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
  • Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:

Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`

  • լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
  • լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
  • լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:

 Վերոնշյալ չափանիշների գնահատման իրավասությունը կրում է կազմակերպությունը:

Լուսանկարները պետք է ուղեկցվեն կայքից բեռնված և լրացված հայտով:

Ինչպես դիմել.

Լուսանկարները, կայքից ներբեռնված և լրացրած հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 7-ն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. փոստին (Կոլյային):


1955թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր: