Ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները:

Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երեւանի համար պատրաստվող ավտոբուսներն են:

Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:

Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում: