Փետրվարի 17-ից կդադարեցվի երթեւեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի եւ Կիեւյան փողոց

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով։ Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը։

Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝ Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի։

Թ․18 և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թ․28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով։

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարան