«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի պատճառը կայծակն էր

Երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին,որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):

Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Լուսանկարում այն ծառն է, որին հարվածել է կայծակը։