Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Բոչկա» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ բախվել են «ՎԱԶ 2106», «Hyundai» (վարորդ՝ Հ․ Հ․), «Nissan X-Trail» (վարորդ՝ Ե․ Ս․), «Infiniti» (վարորդ՝ Ա․ Ա․) և կայանած «Mitsubishi Montero» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Ա․ Ս․-ին (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1992 թ․) և Ս․ Ք․-ին (ծնված 1964 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։