Գեղարվեստի ակադեմիայից գողացել են Էդուարդ Իսաբեկյանի «Բյուրականի կիրճում» կտավը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ հանրապետության գլխավոր դատախազին եմ ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։ Գեղարվեստի ակադեմիայից գողացել են Էդուարդ Իսաբեկյանի «Բյուրականի կիրճում» կտավը»։