Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի 5-րդ ալիքի մասին.Ազատություն

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը, հայտարարել է երկրի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«[Վարակակիրների թիվը զգալիորեն ավելացել է, և սա այսպես կոչված հինգերորդ ալիքի սկիզբն է: Ցավոք, այս ալիքը սկսվում է բարձր տեմպերով, և, հետևաբար, կարևոր է, որ մենք բոլորս հետևենք կանոններին՝ դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել զանգվածային հավաքներից և պատվաստվել», – ասել է նա:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում պատվաստանյութի երկու բաղադրիչն ստացել է 900 հազար 916 մարդ, ինչը կազմում է բնակչության 24,2 տոկոսը:

Վրաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է վարակվելու 5076 դեպք:

Այս մասին հայտնում է Ազատությունը: