Նոր քաղաքապետ, հին պայքար. փողոցային առեւտուրը իսկական պատուհաս է դարձել քաղաքապետարանի եւ վաճառականների համար

Նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գրեթե բոլոր քաղաքապետերի նման իր պաշտոնավարությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարով:
Այս անգամ, սակայն, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ առանց մարդկանց տեղեկացնելու, քաղաքապետի հրահանգով ապամոնտաժվել են փողոցի վաճառասեղանները:  Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ է դրել հազարավոր առեւտրականների, որոնք  արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքապետարանի մոտ:
Հունվարի 24-ին փողոցային առեւտրով զբաղվողները իրենց հերթական ակցիան են անցկացրել` նորից պահանջելով նախ բացատրություն տալ կատարվածի կապակցությամբ, եւ նաեւ հնարավորություն տալ իրենց զբաղվել իրենց գործով:

Սակայն, ինչպես եւ նախորդ օրերին, այս անգամ եւս առեւտրականները դիմադրության են հանդիպել ոստիկանների կողմից, ովքեր փորձում էին առեւտրականներին թույլ չտալ մոտենալ քաղաքապետարանի շենքին:

Ակցիայի մասնակիցները, այդուհանդերձ, մոտեցել են քաղաքապետարանին, եւ պահանջում էին, որպեսզի որեւէ մեկը իջնի իրենց մոտ` իրենց բացատրություններ ներկայացնելու: Մոտ 40 րոպե մի քանի հարյուր առեւտրականներ կանգնած են մնացել քաղաքապետարանի մոտ, սակայն, ոչ մի պաշտոնյա այդպես էլ դուրս չի եկել նրանց հանդիպելու:

© Medialab.am