ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Արցախ այցերի վերսկսումը․ Լավրով

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցերի վերսկսումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքան հասկանում եմ՝ նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց այցերի վերսկսումը և տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրույցները, այդ թվում՝ Ստեփանակերտում հանդիպումերը»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է։

«Գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է, որ ոչ մի բռնի գործողություններ հիմա չեն տեսնում։ Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագ լուծվել են։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ հիմա այնտեղ իրավիճակը կայուն է, չնայած խնդիրները քիչ չեն»,- ասել է Լավրովը։

Աղբյուր՝ Factor.am