ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը

ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է Երևանի հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը՝

Երևան – 16

  • Վայն Ռեփաբլիկ ՍՊԸ, Թամանյան 2-49
  • Քորդոբա ՍՊԸ, Թամանյան 1-1տ
  • Իսկանդեր ՍՊԸ, Թամանյան 1/17
  • Սթար-ին ՍՊԸ, Թամանյան 1շ. 2
  • Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ
  • Կաֆե Հաուզ ՍՊԸ, Թամանյան 1Ա 1/1տ
  • Վին Տերա ՍՊԸ, Թամանյան 1-3
  • Կասկադ Շոկոլատերիա ՍՊԸ, Թամանյան 1/17
  •  Դռագոն Գարդեն ՍՊԸ, Արամի 86/89 16
  • Դառգետ ՍՊԸ, Արամի 72/73
  • Արմհուկա ՍՊԸ, Արամի 72-38
  • Առ.Քեյ ՍՊԸ Թամանյան 1 տարածք 16
  • Պեստո ՍՊԸ, ք. Երևան, Արամի 86/89 16
  • Ա/Ձ «Անժելա Իլինիխ», Արամի 80
  • Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 74/1
  • Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 76/1

Որոշումները կայացվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով:

Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր:

ՀՀ պարետի որոշումների կատարումը պարտադիր է: Կարգազանց տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ, տուգանքներ: Խախտումը կրկնվելու դեպքում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին