Անցկացվել են կրտսեր հրամանատարական կազմի հավաքներ

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ապրիլի 14-ից 15-ն անցկացվել են կրտսեր հրամանատարական կազմի հավաքներ:

Հավաքներն ուղղված էին ջոկերի և դասակների հրամանատարների մարտավարական-մասնագիտական գիտելիքների ամրապնդմանն ու անձնակազմի ղեկավարման հմտությունների զարգացմանը։

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։