Wildberries մարքեթփլեյսի և հարթակում աշխատող վաճառողների ընդհանուր վնասները ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով կարող են կազմել մոտ 7.5–10 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Forbes-ը՝ վկայակոչելով Data Insight հետազոտական գործակալության գնահատականը։
Փորձագետների հաշվարկով՝ վնասված պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը կարող է արժենալ միլիարդավոր դոլարներ, իսկ վաճառողների կորուստները ևս զգալի են։
Ըստ գնահատականների՝ հարվածներից տուժել է ավելի քան 400 հազար վաճառող, որոնց մի մասի մոտ ոչնչացվել է ապրանքի մինչև 95 տոկոսը։



















