Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա. ԲԿ

Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին

Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը։ Այդ մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից:

Նշենք, որ երեխային գետը նետելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում երեխային սպանելու կասկածանքով փերբակալվել է երեխայի 30-ամյա մայրը: