Դեռեւս անհայտ է պատերազմին մասնակից 15 սյունեցու ճակատագիր․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

44-օրյա պատերազմի ընթացում եւ դրանից հետո մայրաքաղաքում նույնականացված զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների տեղափոխումը Սյունիք կազմակերպվում եւ իրականացվում է մարզպետարանի կողմից։

ՀՀ Պն կողմից տեղեկացվելուց հետո աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, աճյունները մինչեւ համայնքներ տեղափոխվում են մարզի բժշկական կենտրոնների տրանսպորտային միջոցներով։

Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզում մինչ օրս ամփոփվել է 44-օրյա պատերազմում զոհված 217 հայորդու աճյուն, եւս մեկ հոգու մասունք վաղը կտեղափոխվի Սիսիան…

Դեռեւս անհայտ է պատերազմին մասնակից 15 սյունեցու ճակատագիր։