Սեւանում ապամոնտաժում են Վլադիմիր Գասպարյանի առանձնատան՝ նշված նիշից ներքև գտնվող հատվածները

Ապամոնտաժվում են Սեւանի ափին գնվող Վլադիմիր Գասպարյանի առանձնատան՝ նշված նիշից ներքև գտնվող հատվածները: Այս մասին տեղեկացնում է Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ և Ջրային կոմիտեի խորհրդական Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան էջում: Միրոյանը գրում է.

«Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.

❗️Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն❗️

Ներկա պահին ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև:

#Սևանի_ազատագրումը
#սեր_Սևան💙»:

Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.❗️Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր…

Posted by Սասուն Միրոյան on Sunday, September 6, 2020