«Շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ». Արփինե Հովհաննիսյանն էլ Live մտավ

«Շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ». Արփինե Հովհաննիսյանն էլ Live մտավ
«Շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ». Արփինե Հովհաննիսյանն էլ Live մտավ

Հանրապետականները հերթով ֆեյսբուքյան Live-ն են բացահայտում:

Էդուարդ Շարմազանովից հետո այս անգամ հանրությանն է դիմել ԱԺ մյուս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ համարն է:

Հովհաննիսյանը հայտարարել է, թե իր ուղիղ եթերի համար առիթ է դարձել կառավարության նոր նախաձեռնությունը՝ ՀՀ քաղաքացիների հարկման հետ կապված, որով քաղաքացիները պետք է եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնեն:

«Ես շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե սա նշանակում է, որ «գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն՝ ինքնազբաղված անձ է, պետք է  վաճառքից գոյացած եկամուտը հայտարարագրի:  Սրանով ամեն ինչ սկսվում է և չի ավարտվում, քանի որ ստացված եկամտի 23 տոկոսը քաղաքացին պետք է մուտքագրի պետական բյուջե»: