Ժողովուրդը մեկ քվեարկությամբ մերժեց Հայաստանը ուզուրպացնելու ու ռեվանշի բացահայտ ախորժակով երկրորդ ու երրորդ նախագահներին․ Ստյոպա Սաֆարյան

ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե ընտրությունների արդյունքներին նայենք մեկ այլ անկյունից, Հայաստանի ժողովուրդը մեկ քվեարկությամբ մերժեց Հայաստանը ուզուրպացնելու ու ռեվանշի բացահայտ ախորժակով երկրորդ ու երրորդ նախագահներին’ իրենց տնտեսական, ֆինանսական, վարչական ահռելի կարողություններով հանդերձ։

Ժամանակի ընթացքում նրանք խորհրդարանում կմաշվեն ինչպես նախկին դեպքերն է եղել։ Իրականում նրանք իրենց գնված ստատուսով ու մանդատներով բլոկադայի մեջ են։