Արագաճ բարդիները Լոռու մարզում նոր ռեկորդներ են սահմանում․ ՇՄ նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը տղեկացնում է, որ արագաճ բարդիները Լոռու մարզում նոր ռեկորդներ են սահմանում

✅ Ընդամենը 150 օրվա ընթացքում 1սմ-ից բարդիները դարձել են 180 սմ։ Ի դեպ, 14 օր առաջ ծառերը 125 սմ էին, այսինքն՝ վերջին 14 օրում ամեն օր բարդիներն աճել են 4սմ։

🌳Հետաքրքրական է, որ Լոռու մարզում գտնվող հիբրիդային արագաճ բարդիների փորձահրապարակում իրականացված դաշտային հետազոտությունները վկայում են, որ 18 տարվա ընթացքում բարդիները հասնում են 25 մետր բարձրության, իսկ բնի տրամագիծը հասնում է 40սմ-ի։ Բարդու մոտ առայժմ չեն զարգանում գեներատիվ օրգանները։

✅ Փորձահրապարակի մակերեսը կազմում է 100 քառակուսի մետր, իսկ բնափայտայի պաշարը կազմում է 100 խորանարդ մետր։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2545163625732318