ԱԺ փոխնախագահը միացել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

«Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը և կից ներկայացրել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ էր արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Նա Տավուշում սահմանային լարվածության օրերին հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Ավելի ուշ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ նշել էր, որ ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: