«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու». Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է դառնալ Հայաստանի համար ամենախոշոր անվտանգային սպառնալիքներից մեկը։

«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը ձևավորվել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, սակայն իրականում, ըստ Քոչարյանի, այն առավել շահավետ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, մինչդեռ Հայաստանը դրանում լիարժեք կողմ չի հանդիսանում։

Քոչարյանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն այս նախագծում չունի տնտեսական շահ, իսկ Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը կապված է Իրանի հետ և տարածաշրջանում նրա ազդեցության սահմանափակման փորձերի հետ։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, որոշ պայմաններում ծրագիրը կարող է նպաստել նաև Իրանի մտահոգությունների մեղմացմանը՝ այլ երկրների ներգրավման դեպքում։