Նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում

Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը:

Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին:

COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում:

Երևան

  1. Հյուսիսային պողոտա
  2. «Կասկադ համալիրի» հարակից տարածք
  3. «Մալիբու» սրճարանի հարակից տարածք
  4. «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք
  5. «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
  6. «Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք
  7. «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք
  8. «Դալմա Գարդեն» մոլ
  9. «Մեգամոլ» առևտրի կենտրոն

Շիրակի մարզ

  1. Գյումրու Վարդանանց հրապարակ

Լոռու մարզ

  1. Վանաձորի Հայքի հրապարակ

Տավուշի մարզ

  1. Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ