Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 21,2 տոկոսը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 12-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 14 703 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 507 986 պատվաստում, հայտնում է Ալիք Մեդիան:

Մեկ դեղաչափով պատվաստվել է 902 457, ամբողջությամբ՝ 605 529 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 31,6 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 21,2 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:

Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով: