«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը հետաձգվում է

Հաշվի առնելով ՀՀ հարավային սահմանին լարվածությունը՝ Սյունիքում թշնամու դիվերսիոն ներթափանցման հետևանքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը, որը պետք է կայանար մայիսի 15-ին, հետաձգվում է։ Այդ մասին տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է կուսակցությունը:

Ըստ աղբյուրի, համագումարի օրվա վերաբերյալ կտարածվի հավելյալ հայտարարություն։