Աննա Հակոբյանի խոսնակն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ ՀԱսմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։
Խաղաղություն մեր երկրին։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։

Սիրելի ընկերներ, գործընկերներ,Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ…

Posted by Hasmik Harutyunyan on Sunday, November 8, 2020