Մոսկվա-Ամստերդամ ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել և հետ է վերադառնում

Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տվյալներն է փոխանցել ավիացիոն Flightradar24 կայքը:

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռը ահազանգել է և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, այս պահին չի հաղորդվում:

Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: