«Պապ թագավորը գալուբոյ էր, հերոսներին թողել ենք, ընկել Սատանայի հետևից ». Վարդան Ղուկասյան

«Պապ թագավորը գալուբոյ էր, հերոսներին թողել ենք, ընկել Սատանայի հետևից ». Վարդան Ղուկասյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մել Դալուզյանի մասին ֆիլմին պետական ֆիանսնավորում հատկացնելու հարցին:

«Ես էդ Մելինեյին չեմ գիտեցել, որ էդպիսի բաներ է ունեցել, իրեն պարգևատրել եմ, բայց չեմ իմացել, որ էդպիսի ցանկություն է ունեցել: Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մարդը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ ապրելակերպի համար 20 մլն դրամ պիտի տանք: Անդրանիկ Զորավարի համար ֆիլմ հանեք, Վարդան Մամիկոնյանի մասին հանեք, մեր սրբերի համար հանեք, որ նահատակվել են հայոց ազգի համար, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս: Հետո Պապ թագավորից ենք խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, այդպիսի կերպարը պետք է հանել հայ ազգի միջից: Ամոթ է, Տրդատ թագավորին թողել ենք: Հետո Պապ թագավորը Մեծ Ներսես կաթողիկոսին թունավորեց: Դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Աբագար թագավորին, մեր Տրդատին, Տիգրան Մեծին ու մնացածին: Աշոտ ողորմած Բագրատունի թագավոր ենք ունեցել, այնքան բարեպաշտներ ենք ունեցել, որ գնացել ընտանիքի հետ միասին նահատակվել են: Դուք դրանց թողել եք ընկել եք էն Սատանայի հետևի՞ց»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

Ըստ նրա՝ մարդը պետք է ընտանիք ունենա, երեխա ունենա, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի: Ըստ նրա՝ այսօր Եվրոպան կործանվում է, որովեհտև երեխա չեն ունենում:

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ աշխարհի վերջն է՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի. «Աշխարհի վերջին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պիտի ստորանան կանանց դեմ, պիտի լինեն երկրաշարժեր, ջրհեղհեղներ, պատերազմներ, հասկանալի՞ է: Եվ այս ամեն ինչը, ինչ այսօր ցույց է տալիս, դրանց նախանշաններն են: Այ էս գեյերը, ԼԳԲՏ-ն սատանայի կամակատարն են, դրանք պիտի պետական կառույցները վերցնեն»: