Դեկտեմբերի 3ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու
ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։
Նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը:
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2022 թվականի բյուջեով
նախարարությանը նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 705 մլն ՀՀ դրամ /առանց պետական
կառավարման պահպանման ծախսերի/, որը անցյալ տարվա համեմատ աճել է 17,7 տոկոսով, ինչը պայմանավորված է 2022 թ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ։
Նախարարությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերում գալիք տարում ներառել է
««Ես» կրթական ծրագիր», ««Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր»
և ««Տեխնոպարկ»-ի կազմակերպում» նախագծերը։
Նախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների՝ բնագավառին
վերաբերող հարցերին:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և
ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: