Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենախետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալթյան երկրների հայոց թեմի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։397391600_834198848706748_1493642083566653224_n.jpg (317 KB)Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի տարած աշխատանքին, որի արդյունքում հնարավոր է դարձել այդ համագործակցությունը:397483322_834198865373413_9071625562045365526_n.jpg (277 KB)397883453_834198875373412_1105713597492597994_n.jpg (233 KB)