Արցախի բոլոր բուժկենտրոնները նոր պաշտպանիչ միջոցներ են ստացել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները.
ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
շնչադիմակ,
ձեռնոց,
պաշտպանիչ արտահագուստ,
եռաշերտ դիմակ:

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբ