Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար. «Ազատություն»

«Ազատություն» – Իշխանությունն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում երեկ ուղիղ հայտարարեց՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։

«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», – հայտարարեց Գրիգորյանը:

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. – «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:

«Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները», – այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքեց. – «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: