«Երեկ իրականցվել է ռեկորդային թվով հետազոտություններ՝ թվով 680 նմուշի». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.

«Նկարում Առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։

Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի»։

Նկարում Առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի…

Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 12. April 2020