Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից 4 070 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք

Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի քաղաքների վրա են արձակել 4070 հրթիռ, 610 արկ ընկել Է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը կալավնել Է հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգով: Մայիսի 20-ին այդ մասին հայտնել Է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատերի պահապաները» գործողության սկզբից (մայիսի 10-ից) ի վեր Գազայի հատվածից Իսրայելի տարածք Է արձակվել 4 070 հրթիռ, որոնցից շուրջ 610-ն ընկել Է հենց Գազայի հատվածում: Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգն իրականացել Է արկերի շուրջ 90 տոկոսի կալանում»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ:

Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռային հարվածները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված բնակարանների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով:

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը գերազանցել Է 250-ը, դրանցից 227-ը՝ Գազայի հատվածում, այդ թվում ավելի քան 60 երեխա եւ 30-ից ավելի կին: Իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 12 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: