«Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ». ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ՝ նշելով, որ պատրաստ են սերտ համագործակցության։

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջեւ փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցության եւ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

MediaLab.am