ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստացել Է Լիտվային աջակցել Չինաստանի դեմ «առեւտրի պատերազմում»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեին խոստացել Է ԱՄՆ-ի աջակցությունը Չինաստանի կողմից առեւտրական ճնշումներին հակազդելու գործում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Լիտվայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Վիլնյուսում բացվեց Տայվանի պաշտոնական ներկայացուցչությունը: «Բլինքենը նշել Է անհանգստություն առաջացնող հրապարակային հաղորդագրություններն այն մասին, որ ՉԺՀ-ի մաքսային իշխանությունները թույլ չեն տալիս լիտվական մատակարարումներ կամ լիտվական բաղադրիչներով մատակարարումներ, ինչպես նաեւ մերժում են Լիտվայի ներմուծման հայտերը:

Պետքարտուղարն ընդգծել Է, որ այդպիսի միջոցները նման են տնտեսական հարկադրանքի»,-ասված Է երկու գործիչների հեռախոսազրույցի ամփոփման վերաբերյալ մամուլի տեղեկագրում: Բլինքենը, Փրայսի խոսքով, աջակցություն Է հայտնել Լիտվային եւ հաստատել համախոհ պետությունների հետ աշխատելու ԱՄՆ-ի այն մտադրությունը, որը վերաբերում Է Չինաստանի կողմից նմանօրինակ դիվանագիտական ու տնտեսական «պրեսինգ»-ին հակահարված տալուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: