Չավուշօղլուն` Սենատի որոշման մասին. «Քաղաքական բեմադրություն է»

Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։  Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։

Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.

«ԱՄՆ-ի սենատի  որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։

Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը  « թե քաղաքական,  թե  տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։