ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձնագրված սանիտարահիգիենիկ նորմերի խաախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել է մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղաների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն:

Այսօր ՍԱՏՄ-ն հանրապետությունում 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/666131243938141/