Կալավանում՝ խաղահրապարակ, Կարմիրգյուղում՝ ոռոգման համակարգ, Վաղաշենում՝ մանկապարտեզ․ Գեղարքունիքում շինարարական բում է

Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է Գեղարքունիքի մարզում շինարարական ընթացիկ աշխատանքների մասին․

Կարմիրգյուղ համայնքում կառուցվում է նոր ոռոգման համակարգ,
✅Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք գյուղի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները ևս մեկնարկել են։
✅Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում վերանորոգվում է խաղասենյակը և դահլիճը, ընթացքի մեջ են պահեստային մասի ներքին հարդարման աշխատանքներ։ Մանկապարտեզի բակը բարեկարգվել և ասֆալտապատվել է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով:

Մարզում շարունակվում են 2019 թվականին մեկնարկած մի շարք ծրագրեր.
✅Գավառում ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան և Թումանյան փողոցները, հիմնանորոգվում են մայթերը,
✅Վաղաշեն համայնքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը, բարեկարգվում և պարսպապատվում է բակային հատվածը,
✅Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ, Դպրաբակ, Կալավան համայնքներում կառուցվում են մանկական խաղահրապարակներ։

#գյուղառգյուղ շենացնելու ենք#սուբվենցիա #Գեղարքունիք✅Կարմիրգյուղ համայնքում կառուցվում է նոր ոռոգման…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Wednesday, June 24, 2020