Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.4 տոկոսով․ Վարչապետ

Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.4 տոկոսով․ Վարչապետ
Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.4 տոկոսով․ Վարչապետ

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում։

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել է վարչապետը: