Կարելի է փաստել, որ իրանական «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ իրականություն կդառնա․ Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանական «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագիծը, առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, արդեն հաջորդ տարի կարող է իրականություն դառանալԸստ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթիի՝ #Իրանը, #Ադրբեջանը և #Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային երթուղու գործարկման հարցում: Ծրագրի նախագիծն արդեն իսկ տրամադրվել է կողմերին։

Ենթադրվում է, որ մինչև 2022թ. գարուն կիրականացվի երթուղու փորձարկումը։ Այսինքն, արդեն իսկ կարելի է փաստել, որ իրանական «#Պարսից ծոց-#Սև ծով» միջանցքն առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ իրականություն կդառանա։

Շուրջ 8 տարի քննարկվող այս նախագծի համատեքստում, բնական է, որ աշխարհը չէր սպասելու, թե երբ #Հայաստանը վերջապես իր տարածքում կկառուցի «#Հյուսիս#Հարավ» մայրուղին, կբարեկարգի առանցքային ճանապարհները։ Բայց այս հանգամանքը պետք է միայն նոր խթան հանդիսանա՝ օր առաջ մեր երկրի ներսում ռազմավարական ենթակառուցվածքները նախապատրաստելու հետ կապված։

Քանի որ և՛ Իրանը, և՛ Վրաստանը միևնույն ռազմավարական մարտահրավերին են բախվել՝ ահռելի ծավալով և համակողմանի կախվածությունը թյուրքական գործոնից»։