Ինչո՞ւ COVID-ի հայկական թեստերը դեռ չեն կիրառվում․ ԲԿ-ներից ու լաբորատորիաներից նշում են՝ դեռ չեն ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ factor.am

Factor.am-ը գրում է․

Վերջին 7 օրում Հայաստանում կորոնավիրուսի 8.767 թեստավորում է իրականացվել։ Օրական միջին ցուցանիշը 1250 թեստն է եղել։ COVID-ի հայկական թեստերի արտադրությունից 2 ամիս անց, սակայն, դրանք, կարծես, դեռ չեն հասել քաղաքացիներին։

Լրատվամիջոցը փորձել է պարզել, թե որոնք են թեմայի շուրջ վերջին զարգացումները։ Կորոնավիրուսի հայկական թեստեր արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, որին կառավարությունը կես միլիոնից ավելի դրամ էր հատկացրել, այս օրերին էլ շարունակում է թեստերի արտադրությունը։

Տեսանյութը՝ Factor.am