Կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում չեն ներկայացրել. Պարզաբանում

Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում պարզաբանման համաձայն, այն լուրերը, թե այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը։

«Սիրելի հետևորդներ, տեղեկատվությունը, թե կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել` չի համապատասխանում իրականությանը»,-մասնավորապես նշված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի հայտարարությունից հետո, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե այգու բոլոր աշխատակիցները եւս ազատման դիմում են ներկայացրել։ Տեղեկացնենք, որ Ռուբեն Խաչատրյանն այսօր հայտարարել է իր հեռանալու մասին, այն բանից հետո, երբ երկու օր անընդմեջ այգում դրսից ներթափանցած շների պատճառով կենգուրուներ եւ մուֆլոններ անկումներ էին արձանագրվել։